Կաշխատեմ հակիրճ ներկայացնել Հայաստանի տնտեսությունը առկա լճացումից փրկելու համար իմ կողմից մշակված նախագիծը:
Նախագծի էությունը հետևյալն է՝
1. Ամեն Հայից անձնական միջոցների հավաքագրում «ընդհանուր գանձարան», անկախ նրա բնակվելու վայրից: Աշխարհում բնակվում է մոտ 10-12 մլն. Հայ:
2. Ամեն ոք ներդնում է ինչքան ուզում է կամ ինչքան կարող է:
3. Ոչ մի արժեթուղթ, սա անձնական միջոցների նպատակային նվիրատվություն է:
4. Կառավարման Ընկերությունը՝ հետագայում ԿԸ (ոչ պետական և ոչ մասնավոր կառույց) ներդնում է այդ միջոցները Երկրի միայն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորթներում:
5. Առնվազն 50-100 հոգի միավորվում են և գրանցում են Նոր Ձեռնարկություն (ՆՁ):
6. ԿԸ-ն համատեղ ՆՁ-ի հետ ստեղծում են Նոր Համատեղ Ձեռնարկություն (ՆՀՁ) 20%-80% մասնաբաժիններով և ԿԸ-ն տրամադրում է ՆՀՁ-ին անգրավ, անտոկոս առևտրային վարկ 5-10 տարի մարման ժամկետով:
7. ԿԸ-ն ստացված եկամուտը, հաշվանցելով ծախսերը և հարկերը, կրկին ներդնում է արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ և այդպես շարունակ:
8. ՆՁ-ն, ավելի շուտ նրա հիմնադիրները, առևտրային վարկը մարելուց հետո, ինչը արդյունքում կազմում է տրամադրված գումարի 80%-ը, դառնում են ՆՀՁ-ի սեփականատերերը:
Դժվար չէ հաշվել «ընդհանուր գանձարան» մուտքագրվող ֆինանսական միջոցների թվաբանական պրոգրեսիան, կախված ՆՀՁ-ների քանակի ավելացման հետ: Օրինակի համար ընդունենք ամսեկան ներդրումները կազմում են 10 մլն. ԱՄՆ դոլար: Մոտ 2 տարուց կունենանք հնարավորություն ամսեկան ներդնել առնվազն 30-40 մլն. ԱՄՆ դոլար և սա ամենահամեստ հաշվարկներով:
Բոլորիտ խնդրում եմ հայտնել Ձեր կարծիքը ծրագրի վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝
Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագրի հեղինակ Գագիկ Սիմոնյան
Հ.Գ. Ցավոք ոչ մի լրատվամիջոց Հայաստանում չի հրապարակում այս ծրագիրը:


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев