- «Նախկինում աշխարհը ղեկավարում էին խելացիները։ Դաժան էր։ Խելացիները հիմարներին ստիպում էին սովորել։ Հիմարների համար ծանր էր։
Հիմա աշխարհը ղեկավարում են հիմարները։ Դա ազնիվ է, որովհետև հիմարներն անհամեմատ շատ են։
Հիմա խելացիները սովորում են խոսել այնպես, որ հիմարների համար հասկանալի լինի։ Եթե հիմարը ինչ որ բան չհասկացավ՝ դա խելացիի խնդիրն է։
Նախկինում տառապում էին հիմարները։ Հիմա տառապում են խելացիները։
Տառապանքը սկսել է նվազել, քանի որ խելացիները քչանում են ու քչանում»։
Միխայիլ Ժվանեցկի