այս կյանքում քեզ չի գա
այցի,
Հեռացումներից դու միշտ
էլ սպասիր ինչ-որ ետ
դարձի,
Այդ անունները մեկ-մեկ
քո մտքով կգան ու
կանցնեն,
Որ քո խունացող
հիշողության մեջ հուշեր
արթնացնեն…
Կհիշես ցավով կամ էլ
ժպիտով, կգտնես կամ ոչ,
Նրանք կթվան քեզ շատ
կարևոր կամ հյուրեր
անկոչ,
Եվ կիսատ բառեր,
խոսքեր կամ երազ կլսես
աղոտ,
Ու քո մեջ քեզնից անկախ
դու կզգաս մի քաղցր
կարոտ…
Որ քեզ լքեցին, որ քեզ
փրկեցին, մատնեցին կամ
էլ,
Որ քեզ ներեցին կամ
սովորեցրին հիշաչար
լինել,
Այդ ընկերները, որ ինչ-որ
մի լույս թողեցին քո մեջ,
Կլինեն կյանքում երբեք
չթերթված, անավարտ մի
էջ.
Երբ տխրես հանկարծ`
Հիշիր քո սիրած երգերն
ու մարդկանց,
Հիշիր
կատակներ,կենսուրախ
դեպքեր,
Եվ ընկերներին հիշիր քո
սիրած:
Հիշիր քո տեսած օրերը
զվարթ,
Հուսա,որ կգան այդպիսի
օրեր,
Հիշիր`լավ տխրել չի
կարող շատ մարդ,
Եվ ուրախացիր,որ գիտես
տխրել:
Հիշիր լավերը շատ են
իսկապես,
Եվ լավերով է կյանքը
մշտական:
Հիշիր`մանրուքով չպետք
է ապրես,
Եվ չկան վշտեր
հավիտենական:
Թե տխրես հանկարծ,
Բայց ինչու տխրես,եթե
հիշելու բաներ կան այսքան:


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2