Անգլիայի հավաքականի խաղին ամերիկացի մրցավար նշանակելը խայտառակություն էԿոլումբիայի հավաքականի ավագ Ռադամել Ֆալկաոն քննադատել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի` Անգլիայի հետ խաղի մրցավար Մարկ Գեյգերի աշխատանքը:
Հանդիպման հիմնական ժամանակը, հիշեցնենք, ավարտվել է 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել անգլիացի ֆուտբոլիստները (3:4), ովքեր դուրս են եկել հաջորդ փուլ.
«Այս խաղին ԱՄՆ-ից մրցավար նշանակելը շատ վիճելի որոշում է:
Շատ վիճելի դրվագներ կային, որոնցում մրցավարը որոշում էր կայացնում անգլիացիների օգտին: Խաղադաշտում նա միայն անգլերեն էր խոսում, այսինքն` Անգլիայի հավաքականի հետ նույն լեզվով:
Ցանկացած վիճելի իրավիճակում նա Անգլիայի հավաքականի կողմից էր»,- Ֆալկաոյի խոսքերն է փոխանցում «La Vanguardia»-ն:
Հիշեցնենք` երկրորդ կեսի մեկնարկում Գեյգերը 11-մետրանոց է նշանակել կոլումբացիների դարպասին, որն անվրեպ է իրացրել Հարի Քեյնը:
Անգլիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում հուլիսի 7-ին կմրցի Շվեդիայի հետ #Messi


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев