Մի՛ ամուսնացիր օտարազգի հետ,
Թո՛ղ հայի հոգին՝ մնա՛ հայի հետ,
Թո՛ղ զավակներդ՝ խոսե՛ն հայերեն,
Մեր սուրբ մայրենին հավերժ պահպանե՛ն։
Օտարի տանը՝ ջերմություն չկա,
Ընտանիքներում՝ ամրություն չկա,
Օտարի հողում՝ օրհնություն չկա,
Հոգում՝ բարություն, քաղցրություն չկա։
Քո վարք ու բարքով նրանց զարմացրու՜,
Բայց հայի գենդ՝ մի օտարացրու՜
Հայի օջախը՝ հայով շենացրու՜
Պապերիդ հողը՝ հայով ապրեցրու՜։