ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ հայտարարում է
գարնանային շրջափուլի ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
<<ԱՐԵՎԻԿ>> նախակրթարան 4-6,
<<ԱՍՊԱՐԵԶ>> դպրանոց 7-9, 10-12, 13-15 տ. տարիքային խմբերում:
<<ԱՐԵՎԻԿ>> նախակրթարանում դասափորձերը՝ շաբաթական հինգ օր, ժամը 10-00 - 14 :00-ը
Ծրագրում՝
1. Հայերեն, արտահայտիչ խոսք
2․ Երգ, պար
3. Նկարչություն, քանդակ
4. Ձեռքի աշխատանք (տիկնիկ,փայտ, խեցի, թել ու ասեղ)
5. Խաղեր
6. Հեքիաթ
7. Ստեղծաբանություն (իմպրովիզ)
8. Այբբենարան
9. Թվաբանություն
10․Բնագիտություն
11. Առողջարարություն (ֆիզկուլտուրա)
**********************************************************
<<ԱՍՊԱՐԵԶ>> դպրանոցում դասափորձերը՝ շաբաթական հինգ օր, ժամը 15-00 - 19 :00-ը
ԴՊՐԱՆՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՒՄ, ըստ տարիների և տեղաբաշխված դասացուցակի՝
1. ԲԵՄԱՐՎԵՍՏ (երգ, պար, դեր․ վարպետություն)
2․ ԽՈՍՔԱՐՎԵՍՏ (զրույց, ելույթ)
3. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ,
4. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
5․ՄԱՐՏԱՐՎԵՍՏ
6, ՌԱԶՄԱՐՎԵՍՏ
7. ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԵՐ
8․ԸՆԿԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
9․ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ
10. ՀԵՔԻԱԹ, ԱՌԱՍՊԵԼ, ԷՊՈՍ
11. ԻՄՊՐՈՎԻԶ
12. ՇԱԽՄԱՏ
13. ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
14․ ԷՎՐԻՍՏԻԿԱ (տրամաբանություն)
15. ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔ
16․ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
17․ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
18․ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ
19․ԽՄԲԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ․․․
Մեր համալսարանի դասացանկում հատկացված է ամենօրյա պարտադիր դասաժամ հանրակրթական դպրոցների առարկաների դասապատրաստումների համար:
+ Արիակարգը կրթակարգի ծրագրի հիմքն է։ Գործում է բանակային կարգ ու կանոնը, ազնվականի պարկեշտ ինքնութ-
յունը, ասպետական և արժանապատիվ կեցվածքն ու ոգին:
+ ԱՍՊԱՐԵԶ դպրանոցի ուսուցիչները կոչվում են Դպիրներ կամ ԴպրԱսացներ, սաները՝ Ասպար և Ասպրամ:
Դասարանները՝ Աս տիճան: Լսարանները՝ Աս արան: Ասընթացները անցկացվում են Աս քերով, Աս ույթներով
ու Աս մունքներով: Ուղենիշը՝ Հասկ:
Ավարտական աշխատանքը ՝ Աս պեկտ:
Ավարտական որակավորումը՝ Աս պետ:
+ Ծրագրավորված խմբային այցերը դեպի թատրոններ, թանգարաններ, ստեղծագործական միություններ էապես կնպաստեն Ասպարների և Ասպրամների աշխարհահայացքի ձևավորմանը:
+ Ամառային արձակուրդները կկազմակերպվեն <<ԱՐՏԵԿ>> արարչաճամբարով…
+ Կրթափուլերը կանցկացվեն նախապես ծրագրված տարեկան, եռամսյակային և ամսական հաշվետու համերգ-ներկայացումներով, մրցույթներով:
+ Լավագույն ձեռագործ քննական աշխատանքները մշտապես կցուցադրվեն կրթօջախի շքամիջանցքներում: Կկազմակերպվեն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքներ:
+ <<ԱՍՊԱՐԵԶ>> դպրանոցն ունի իր դրոշը,
օրհներգը և համազգեստը:
ՈՒսման վարձը՝
4-6 տ․ տարիքային խմբում (նախակրթարանում)՝ ամսական 65,000 դրամ
7-9 տ․ տարիքային խմբերում՝ (դպրանոց)՝ ամսական 85,000,
10-12 տ․ տարիքային խմբում ընդգրկվելու համար՝ 100,000 դրամ։
Ուսման վարձը կիսամյակային կտրվածքով վճարելու դեպքում տրվում է 15% զեղչ, տարեկան միանվագ վճարելու դեպքում՝ 25% զեղչ:
1. Մանկական Համալսարանն ավարտողները կստանան համալսարանական դիպլոմ:
2. Ընդունելության հարցազրույցը անցած այն աշակերտները, որոնց հանրակրթական դպրոցի ակադեմիական թերթիկում որակական առաջադիմությունը կկազմի 70%-ից բարձր, կընդունվեն 50% զեղչով:
3. Հանրակրթական դպրոցի տնօրենների կողմից երաշխավորությամբ ուղեգրված աշակերտները կնդունվեն 25 % զեղչով:
4. Ուսման վարձի 25% զեղչ սահմանված է նաև մրցույթներում, օլիմպիադաներում մրցանակային տեղեր գրաված երեխաների համար։
5. Արցախի ազատամարտում և վերջին քառօրյա պատերազմում հարազատներ /հայր, մայր, քույր, եղբայր/ մասնակցած երեխաների համար սահմանված է ուսման վարձի 50 % զեղչ:
6. Նույն ընտանիքի 2-րդ երեխան կսովորի 50% զեղչով, 3-րդն՝ ԱՆՎՃԱՐ:
7․ Դպրանոցի շրջանավարտները առանց քննության և 25 % զեղչով կնդունվեն ՀԱՅՔ ամբողջագիտական համալսարանի 2-րդ կուրս:
8․ Հայրենիքին ծառայություն մատուցած ծնողների երեխաները (գիտություն, մշակույթ, սպորտ․․․) կսովորեն ԱՆՎՃԱՐ։
ԱՅՍՊԻՍԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆՁԵՌՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ <<ՀԱՅՔ>> ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ:
Հայտերն ընդունվում են մինչև մարտի 30-ը։
ՇՏԱՊԵՔ, ՄԻ ՀԱՊԱՂԵՔ, ԴԻՄԵՔ
Մոսկովյան 3/2 /նախկին ԱՃԱՌՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ/
Հեռ․՝ 010 58-19-14, 099 58-19-14, 010 58-19-18, 099 58-19-18


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев