Предыдущая публикация
ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official GroupHovhannes Babayan

ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

3 окт 2017предложил 
Hovhannes Babayan

ՔՐԻՍՏՈՍՆ ԱՍՏՎԱԾ Է

Պատմության մեջ որևէ այլ անձ այնպես չի ազդել մարդկության վրա, ինչպես Հիսուս Քրիստոսը: Որևէ այլ անձի այնպես չեն մեծարել ու երկրպագել, ինչպես Հիսուս Քրիստոսն, սակայն միևնույն ժամանակ ոչ մի անձ մարդկային մտքի համար այնքան հանելուկային չի եղել, որքան Նա: Բազմաթիվ պատմաբաններ Նրան մեծ առաջնորդ են համարել, իսկ շատ հասարակական բարենորոգիչներ` մարդկության մեծագույն ուսուցիչ: Նապոլյոնն իրեն հավասարեցնում էր Ալեքսանդր մեծին, Հուլյոս Կեսարին ու Կառլոս մեծին, սակայն խոստովանում էր, որ Հիսուսը իրենից վեր է կանգնած և ուրիշ դասի է պատկանում:
Սակայն արդյո՞ք Նազարեթցի Հիսուսը միայն մեծ առաջնորդ և մեծագույն ուսուցիչ է: Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍԸ: Սա Հիսուսի ծննդից ի վեր մարդկանց մեջ առաջացած մեծագույն հարցերից մեկն է:
Մի օր Հիսուսը որոշեց բացվել Իր աշակերտներին և նրանց մի տեղ տարավ, որ Փիլիպպեի Կեսարիա էր կոչվում և հեռու էր գտնվում Երուսաղեմից մի քաղաքից, հին հուդայական կրոնի մթնոլորտը իրենով լցրել էր մարդկային ցանկացած միտք: Փիլիպպեի Կեսարիայում Նա հարցրեց Իր աշակերտներին. «Մարդիկ ի՞նչ են ասում, Մարդու Որդին ո՞վ է»: Եվ նրանք ասացին. «Ոհմանք` Հովհաննես մկրտիչը, ուրիշներ` Եղիան, իսկ ուրիշներ էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը» (Մտթ 16:13-14):
Այդժամ Հիսուսը նրանց մեկ այլ հարց տվեց, որը որոշակիորեն ուղղված էր նրանցից յուրաքանչյուրին, և որին պետք է պատասխանենք մենք բոլորս. «...Իսկ դուք ի՞նչ եք ասում, Ես ո՞վ եմ» (խ.15): Հիսուսի աշակերտներից միայն մեկը` Պետրոսը, պատասխանեց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին» (խ.16): Ասելով, որ Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին է, Պետրոսը նկատի ուներ, որ Քրիստոսը Ինքը Աստված է (Հվհ 10:30, 33 , 5:18, 1:1, 20:28, Ա Հվհ 5:20, Փլպ 2:6, Եբր 1:8): Մեզ երկնային հայտնություն է անրաժեշտ, որպեսզի օրհնություն ստանանք` տեսնելու, թե ով է իրականում Քրիստոսը:
Հովհաննեսի Ավետարանը պատմում է Թովմաս անունով մի աշակերտի մասին, որը հրաժարվեց հավատալ մյուս աշակերտներին, որոնք պատմում էին նրան, թե տեսել են Հիսուսին Իր Հարությունից հետո: Ութ օր անց Հիսուսը կրկին հայտնվեց աշակերտներին, այս անգամ նրանց հետ էր նաև Թովմասը: Հիսուսը Թովմասին ասաց. «...Չհավատացող մի եղիր, այլ հավատացող: Թովմասը ի պատասխան Նրան ասաց. Տեր իմ և Աստված իմ: Հիսուսը ասաց նրան. դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, երանելի են նրանք, ովքեր չեն տեսել և հավատացել են» (Հվհ 20:27-29): Թովմասն ազդարարեց իր հավատքի մասին, ասելով, որ Հիսուսն իր Տերն ու Աստվածն է:
Քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմքերից մեկը Քրիստոսին որպես Աստված դավանելն է: Քրիստոսը ուղղակի մեծ մարդ չէ,Նա Ինքն Աստված է: Երբ Քրիստոսի աշակերտներից Պետրոսն ասաց, որ Քրիստոսը կենդանի Աստծու Որդին է, նա հռչակեց տիեզերքի մեծագույն խորհուրդներից մեկը: Քրիստոնեական եկեղեցին Քրիստոսի անձի այս Աստվածային հայտնության վրա է հիմնված: Մեծ բարենորոգիչ Մարտին Լյութերն ասում էր. «Գիտակցեք, որ Հիսուսը մարդ է և կբացահայտեք, որ Նա Աստված է»:
Եթե ուզում եք իմանալ, թե ինչ մարդ է ձեր առջև կանգնած, պետք է հարցնեք իրեն: Պատմության ընթացքում ոչ մի փիլիսոփա, կրոնական առաջնորդ կամ իմաստուն չի հավակնել Աստված լինելու: Միայն Հիսուսն ասաց, որ Ինքն Աստված է:
Քրիստոնյան մեռած կրոնին չի հավատում: Նա հավատում է կենդանի Փրկչին: Հիսուս Քրիստոսը մեռել է երկու հազար տարի առաջ: Բայց այսօր Նա կենդանի է և ապրում է հավիտյան (Հյտ 1:18): Եթե մարդը կանչում է Նրա անունը ու հավատում է Նրան (Հռմ 10:9), Քրիստոսը որպես կենդանարար Հոգի մտնում է այդ մարդու մեջ ու փոխում նրա կյանքը: Մուհամեդը մեռավ, ու նրա դամբարանը նախկինի պես Մեքքայում է: Ալեքսանդր Մեծը մեռավ և նախկինի պես պառկած է իր գերեզմանում: Բոլոր համաշխարհային մեծ առաջնորդները մեռել և նախկինի պես գտնվում են իրենց գերեզմաններում ու դամբարաններում: Իսկ Հիսուս Քրիստոսը ապրում է, Նրա դամբարանը դատարկ գտնվում է Երուսաղեմում, իսկ Ինքը ապրում է Իր միլյոնավոր հավատացյալների մեջ: Եթե Ալեքսանդր Մեծին կանչեք,ապա պատասխան չեք ստանա,որովհետև նա մեռած է: Սակայ, եթե Հիսուսին կանչեք, Նա կմտնի ձեր մեջ և կփոխի ձեր կյանքը: Նա ձեր դատարկությունը իրականության կվերածի, ձեր խավարը` լույսի, ձեր անզորությունը` ուժի, ձեր վախը` համարձակության, իսկ ձեր տխրությունը` ուրախության: Յուրաքանչյուրը, ով կանչի Տեր Հիսուսի անունը, անկասկած կփրկվի (Հռմ 10:13):
Դուք այսօր կարող եք ապրել Նրան` հավատալով Նրան: Եթե ձեր սիրտը բացեք Նրան, Նա կմտնի ձեր մեջ և Իր թագավորությունը կհաստատի այնտեղ: Դուք դուրս կգաք խավարի թագավորությունից դեպի լույսի թագավորությունը (Կղս 1:13): Քրիստոսը ձեր ներսում նոր կյանք կդառնա (Կղս 3:4), և դուք կդառնաք նոր անձ Քրիստոսի մեջ (Բ Կրթ 5:17): Դրա համար աղոթեք այս պարզ աղոթքով.
Տեր Հիսուս, ես ընդունում եմ, որ մեղավոր եմ: Ես լսել եմ Քո մասին, սակայն մինչև այսօր դա անտեսել եմ: Տեր, ես ընդունում եմ, որ Դու Աստված ես և կարող ես ներել իմ բոլոր մեղքերը: Տեր այսօր ես հավատում եմ Քեզ և խնդրում եմ, որ մտնես իմ մեջ և դառնաս իմ կյանքը: Տեր Հիսուս Քո Աստվածային կյանքով լեցրու ինձ: Տեր Հիսուս ես սիրում եմ քեզ, Տեր՜ Հիսուս, Տեր՜Հիսուս
Եթե այս խոսքերը հետաքրքրեց, կարող եք զանգահարել կամ գրել մեզ:
Վահե (+374) 77 165585
Գերասիմ (+374) 93 853690
E-mail: gospelforkingdom@gmail.com

Нет комментариев

Новые комментарии
Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

ЛентаТемы 40Фото 9Видео Участники 263
  • Подарки
Левая колонка
Всё 40

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

Зарегистрироваться