Предыдущая публикация
ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official GroupՀԻՍՈՒՍ իմ ՏԵՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

21 сен 2017предложил 
ՀԻՍՈՒՍ իմ ՏԵՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

«ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ` ՁԵՐ ՄԵԿ ՀԱՎԱՆՈՒՄՆ (КЛАСС) (LIKE) ՀՆԱՐԱՎՈՐ Է ՓՐԿԻ ՄԵԿԻ ԿՅԱՆՔԸ: ՏԱՐԱԾԵՔ:»

ԵՐԲ ՀԻՍՈՒՍՆ ԻՐԵՆ ՇՐՋԱՊԱՏԱԾ ԱՄԲՈԽԻ ՄԻՋՈՎ ՀԱԶԻՎ ԱՌԱՋ ԷՐ ՇԱՐԺՎՈՒՄ, ԿԱՆԳ ԱՌԱՎ ԵՎ ՀԱՐՑՐԵՑ, «Ո՞Վ ԻՆՁ ԴԻՊԱՎ»:
Կարծես Նրա աշակերտների համար ամեն ինչ ակնհայտ էր,ուստի նրանք պատասխանեցին, թե դա Նրան ճնշող ամբոխն էր: Սակայն Հիսուսը պնդեց.«Ինչ-որ մեկը դիպավ ինձ»: Նա գիտեր, որ մեկը հատուկ դիպել է Իրեն, քանի որ այդ պահին Նրանից աստվածային զորություն էր դուրս եկել:
Ամբոխից մի կին դուրս եկավ և խոստովանեց, որ ինքն է կանխամտածված կերպով դիպել Նրան, և իր հետ մի հրաշալի բան է տեղի ունեցել:
Նա տասներկու երկար ու ձիք տարիներ տառապել էր անբուժելի այրունահոսությունից` տարեց-տարի ավելի շատ արյուն կորցնելով: Շատ բժիշկների էր դիմել և ծախսել իր ողջ ունեցվածքը, բայց ոչինչ չէր օգնել. նա գիտեր, որ մեռնում էր: Հետո լսել էր Հիսուսի մասին: Հուսակտուր կերպով ամբոխի միջով ճամփա բացելով` նա այնքան մոտեցավ, որ կարող էր դիպչել Նրան` հավատալով, որ, եթե անգամ Տեր Հիսուսի հագուստին դիպչի, կբուժվի: Եվ հենց դիպավ, արյան հոսքը դադարեց. Տեր Հիսուսի աստվածային զորությունը փոխանցվել էր նրա մեջ: Հիսուսը սիրալիր ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատքը բուժեց քեզ: Գնա՛ խաղաղությամբ և ապաքինվի՛ր քո տառապանքից»:
Այս կինը մեր բոլորի նկարն է, ինչը ցույց է տալիս, որ մենք նույնպես հիվանդությամբ ենք տառապում, որի արդյունքը ի վերջո կլինի մահը` մեղքի ներքին հիվանդությունը: Որքա՜ն տառապանք ու վնաս է մեզ հասցրել այս հիվանդությունը: Ինչքան էլ փորձենք, չենք կարող ազատվել դրանից: Ոչինչ չի կարող առողջացնել մեզ. ոչ մի բարոյական փիլիսոփայություն, օգտակար ծրագիր կամ բարի գործ: Օգնություն ստանալու փոխարեն` մեր փխրուն և սահմանափակ կյանքը դուրս է հոսում: Մի օր այն լիովին կսպառվի: Մեզ անհրաժեշտ է Տեր Հիսուսի բուժումը և Նրա` մեզ փրկող կյանքը:
Հիսուսը Ինքն Աստված է, ով հասանելի և նույնիսկ շոշափելի մարդ դարձավ, որպեսզի լինի մեր փրկիչը: Նա ոչ միայն մոտեցավ մեզ, այլև, անմեղ մարդ լինելով, մեր մեղքերի համար մեռավ խաչի վրա: Աստվածաշունչը մեզ ասում է, որ Նա «Ինքը մեր մեղքերն Իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մենք, մեղքերի համար մեռնելով, արդարության համար ապրենք. ում վերքերով բժշկվեցիք» (Ա Պտ 2:4): Նրա փրկագնող մահը մեզ բուժում է մեր տառապանքից: Եվ ավելին. Նա հարություն առավ: Այսօր Տեր Հիսուսը սպասում է, որ մենք դիպչենք Իրեն և ստանանք Իր փրկագնումն ու անսահման, մահվան հաղթող կյանքը:
Հիսուսի մասին սոսկ լսած լինելով կամ ամբոխի մեջ Նրա շուրջը գտնվելով` մենք չենք փրկվի: Եթե հավատքով գանք Նրա մոտ և դիպչենք Նրան` հավատալով այն ամենին, ինչ Նա արել է մեզ համար, ապա Նա կբուժի մեզ և Իր հավիտենական կյանքը կփոխանցի մեր մեջ: Մենք խաղաղություն կունենանք: Դուք հենց հիմա կարող եք հավատքով դիպչել Նրան` պարզապես այս պարզ աղոթքն անելով.
«Տեր Հիսուս, ես Քո կարիքն ունեմ: Ես մեղավոր եմ: Հավատում եմ այն ամենին, ինչ որ Դու արել ես խաչի վրա ինձ համար: Շնորհակալ եմ, որ մեռար ինձ համար, որպեսզի ես կարողանամ բուժվել: Փրկիր ինձ հիմա: Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Փրկչի և իմ Կյանքի: Խնդրում եմ` Քո հավիտենական Կյանքը Փոխանցիր իմ մեջ: Տեր Հիսուս` ես սիրում եմ Քեզ: ԱՄԵՆ»:
Վիթնես Լի
E-mail: gospelforkingdom@gmail.com Վահե (+374) 77165585
Գերասիմ (+374) 93853690
Ռիտա (+374) 77627497

Нет комментариев

Новые комментарии
Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

ԵՍ ԲԱԲԱՅԱՆ ԵՄ )))) ԲԱԲԱՅԱՆ-ների Official Group

ЛентаТемы 40Фото 9Видео Участники 263
  • Подарки
Левая колонка
Всё 40

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

Зарегистрироваться