Հարգելի վալենսահայեր.
Սույն թվականի մարտի 11-ին, ժամը 20:00, Միսլատայի Երաժշտական կենտրոնի դահլիճում տեղի կունենա համերգ՝ նվիրված Կանանց տոնին: Աշխարհահռչակ երգահաններ և կոմպոզիտորներ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու, Շոպենի և այլոց հանրահայտ գլուխգործոցները կներկայացնեն «Երիտասարդ Աստղեր» խմբի տաղանդավոր երաժիշտներ Էդգար Աբրամյանը, Աննա Ասոյանը, Ալինա Սախնենկոն և Միկոլա Դորոշը:
Հասցեն՝
Centro Instructivo Musical
Calle Miguel Hernandez, 11
Mislata
Տոմսի արժեքը՝ 3 եվրո
Սիրով՝
Արարատ Հայկական Միություն