Предыдущая публикация
ԱնեկդոտներHovhannes Babayan

Անեկդոտներ

31 окт 2017предложил 
Hovhannes Babayan

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Երբևէ մտածել եք,թե ինչու եք ապրում այս աշխարհում և որն է ձեր կյանքի իմաստը: Գոյություն ունեն այս գաղտնիքը բացահայտելու վեց բանալիներ:
1.Աստծու մտահաղացումը
Աստված ցանկանում է մարդու միջոցով արտահայտվել (Հռմ 8:29): Դրա համար Նա մարդուն ստեղծեց Իր պատկերով: Ինչպես ձեռնոցն է ստեղծված ձեռքի պատկերո` ձեռքը պարունակելու համար,այնպես էլ մարդն է ստեղծված Աստծու պատկերով` Աստծուն պարունակելու համար: Աստծուն որպես իր պարունակությունն ընդունելով` մարդը կարող է արտահայտել Աստծուն (Բ Կրթ 4:7):
2.Մարդը
Իր մտահաղացումն իրականացնելու համար Աստված մարդուն ստեղծեց որպես անոթ (Հռմ 9:21-24): Այդ անոթը բաղկացած է երեք մասից` մարմնից,շնչից և հոգուց (Ա Թսղ 5:23): Մարմինն առնչվում է ֆիզիկական ոլորտի առարկաներին և ընկալում դրանք: Շունչը մտավոր ընդհունակություների ոլորտ է,առնչվում է շնչաբանական ոլորտի բաներին և ընկալում դրանք: Իսկ մարդկային հոգին` մարդու ամենախորը մասը,ստեղծվել է,որպեսզի առնչվի Իր Աստծու հետ և ընդունի Նրան ( Հվհ 4:24): Մարդը ստեղծվել է ոչ թե սոսկ ստամոքսում կերակուր կամ մտքում գիտելիքներ պարունակելու համար,այլ, որպեսզի իր հոգում պարունակի Աստծուն (Եփս 5:18):
3. Մարդու անկումը
Սակայն նախքան իր հոգում Աստծուն` որպես կյանք ընդունել մարդը իր մեջ ընդունեց մեղքը (Հռմ 5:12): Մեղքը սպանեց նրա հոգին (Եփս 2:1), նրա գիտակցության մեջ նրան դարձրեց Աստծու թշնամին (Կղս 1:21) և նրա մարմինը մեղավոր մարմնի վերածեց Ծնդ 6:3, Հռմ 6:12): Այսպիսով մեղքը վնասեց մարդու բոլոր երեք մասերը` նրան Աստծուց օտարացնելով: Նման իրավիճակում մարդը չի կարող ընդունել Աստծուն:
4. Քրիստոսի փրկագնւմը Աստծու բաշխման համար
Այնուամենայնիվ մարդու անկումը Աստծուն չհեռացրեց Իր նախնական մտահաղացման իրականացումից: Իր մտահաղացումն իրականացնելու համար Աստված նախ մարդ դարձավ Հիսուս Քրիստոս անունով (Հվհ 1:1,14): Այնուհետև Քրիստոսը խաչի վրա մեռավ,որպեսզի փրկագնի մարդուն (Եփս 1:7), այսկերպ վերցնելով նրա մեղքը (Հվհ 1:29) և նրան վերադարձնելով Աստծուն (Եփս 2:13), ի վերջո հարության մեջ Նա դարձավ կենդանարար Հոգի(Ա Կրթ 15:45),ինչ Նրան թույլ է տալիս Իր անսահմանորեն հարուստ կյանքը բաշխել` դրանով լցնելով մարդու հոգին (Հվհ 20:22; 3:6):
5.Մարդու վերածնունդը
Քանի որ Քրիստոսը դարձել է կենդանարար Հոգին,մարդը կարող է Աստծուն` որպես կյանքի,ընդունել իր հոգում: Աստվածաշունչը դա վերածնունդ է անվանում (Ա Պտ 1:3,Հվհ 3:3): Այդ կյանքն ընդունելու համար մարդը պետք է ապաշխարի Աստծու առաջ և հավատա Տեր Հիսուս Քրիստոսին (Գրծ 20:21, 16:31):
6.Վերածնվելու համար պարզապես պարզ և անկեղծ սրտով գնացեք Տիրոջ մոտ և Նրան ասացեք.
Տե՛ր Հիսուս,ես մեղավոր եմ: Ես քո կարիքը ունեմ: Շնորակալ եմ,որ Դու մեռար ինձ համար: Տեր Հիսուս,ներիր ինձ: Մաքրիր ինձ իմ մեղքերից: Ես հավատում եմ,որ Դու մեռելներից հարություն ես առել: Ես ընդունում եմ Քեզ` որպես իմ Փրկչի ու իմ կյանքի: Արի իմ մեջ: Լցրու ինձ Քո կյանքով: Տեր Հիսուս ես տրվում եմ Քեզ ,ես սիրում եմ Քեզ Տե՜ր Հիսուս: Տե՜ր Հիսուս:
Եթե այս խոսքերը հետաքրքրեց, կարող եք գրել կամ զանգահարել մեզ:
E-mail: gospelforkingdom@gmail.com Վահե (+374) 77165585
Գերասիմ (+374) 93853690
Ռիտա (+374) 77627497

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ - 862074611855

Нет комментариев

Новые комментарии
Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
Следующая публикация
Свернуть поиск
Сервисы VK
MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
Войти
Անեկդոտներ

Անեկդոտներ

ЛентаТемы 62Фото 36Видео Участники 146
  • Подарки
Левая колонка
Всё 62

Присоединяйтесь — мы покажем вам много интересного

Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

Зарегистрироваться