Սիրելի՛ հայրենակիցներ,Մեծ ուրախությամբ և գոհունակ սրտով հայտնում ենք ձեզ, որ սույն թվականի նոյեմբեր ամսից Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցուն կից գործելու է կիրակնօրյա դպրոց: Դպրոցի առաջնահերթ խնդիրը լինելու է ազգային ինքնության պահպանությունն ու հայեցի դաստիարակությունը՝ հայերենի ուսուցման, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացման միջոցով: Դասավանդումն իրականացվելու է մասնագիտացած ուսուցիչների կողմից, ովքեր բացի գիտական մեթոդներից, քաջատեղյակ են նաև հոլանդահայ եԴասավանդվելու է հայոց լեզու ( արևելահայերեն և արևմտահայերեն ), հայրենագիտություն, հայոց պատմություն և եկեղեցու պատմություն: Դպրոցն ունենալու է երեք խումբ` արևելահայերեն խոսող երեխաների, արևմտահայերեն խոսողների և ոչ հայախոս երեխա