ՍԻՐՏ Ի՛Մ
Մի հիվանդացիր , մի տկարացիր սիրտ ի՛մ ,
Մենք ճամփա ունենք անցնելու շատ երկար :
Քայլ արա՛, թռչիր վեր , մի՛ ձուլվիր դու մթին ,
Բաբախիր լավի , բարու ու սիրո համար :
Մի ընկիր կես ճամփին , տե՛ս , լույսը մոտ է շատ ,
Հետքերդ արյունոտ թող լվացվեն հույսով :
Թող սերը շշնջա քո շուրթերով գունատ ,
Թող , որ ամեն մի անկյուն լցվի վառ լույսով :
Մի թուլացի՛ր , դեռ շատ ունես տառապելու ,
Շատերն են վերքերիդ մեջ սուր խրելու :
Մի՛ ընկիր , քեզ կհավասարեցնեն հողին ,
Մի՛ հավատա ամեն մի կեղծ ժպտացողին :
Ամեն մի կողնից կկտրատեն քեզ մաս - մաս ,
Արյանդ վերջին կաթիլն էլ կխմեն :
Գիտեմ , բարդ է , բայց պիտի , որ դու դիմանաս ,
Սիրտ ի՛մ , ու թող , որ ցավերը քեզ չկոտրեն :
12.02.2020 թիվ
Sagar Varma величайший поэт современности

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 4