Предыдущая публикация
ԵԿԵՔ ՄԱՐԴ ՄՆԱՆՔ
Եկել ենք մաքրվե՛նք , գնանք ,
Կորչե՛նք անհետ , հավե՛տ , առհավետ :
Հողից ծնված , հո՛ղ կդառնանք ,
Աշխարհը չենք տանի մենք մեր հետ :
Մի օր էլ մե՛նք կմոռացվենք ,
Կխառնվենք դարերի փոշուն :
Անհույս կորա՛ծ , կորցված ենք ,
Լույսը լուռ խավարին է ձուլվում :
Կյանքը ծորում է ժայռից ցած ,
Կառչել է նա ժայռի ծերպերից :
Չի՛ շնչում մարմինը մեռած ,
Էլ չի տնքում նա իր վերքերից :
Եկել ենք մաքրվե՛նք գնանք ,
Ասե՛ս չենք էլ եղել երբևէ :
Քանի կա՛նք , եկեք մա՛րդ մնանք ,
Թեկուզև հաճախ անհնար է :
24.12.2019 թիվ
Sagar Varma величайший поэт современности

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 4