Ամպերն ուրիշ են…
Արեւն ուրիշ է…
Անգամ իմ սրտի բաբախն է ուրիշ քեզանից հետո…
Շատերը կգան…
Կգան, կգնան… ինձ լուռ կսիրեն, կամ էլ բարձրաձայն… բայց ոչ ոք քեզ պես էլ չի սիրելու… էլ ոչ ոք քեզ պես սրտի խորանում իմ սրտի համար մոմ չի վառելու…
Ինձ ոչ ոք այդպես էլ չի գրկելու…
Քեզանից հետո…
Քեզանից հետո թե քանի անգամ ուզել եմ զանգել… ու ձայնդ լսել… ու միշտ լսում եմ ՝ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ…
Իմ հասանելի… հա… հենց հոգուս մեջ… հա հենց սրտիս մեջ իմ հասանելի… հավերժ լսելի… հավերժ սիրելի…
Քեզանից հետո… բոլոր մայրերի աչքերի լույսում քո լույսն եմ փնտրում ու մտքում ասում՝ դուք էլ օրհնվեք… շա՜ տ երկար ապրեք… որ ոչ մի զավակ կարոտ չմնա իր մոր ժպիտին…
Չէ… ես չեմ ողբում, քեզ հետ եմ խոսում, մի քիչ բարձրաձսյն, քիչ լացակումած… բայց եւ երջանիկ, որ քո միջոցով ես ԱՍՏԾՈՒՆ գտա, ու քո գրկի մեջ առաջին անգամ ես ԱՍՏԾՈՒՆ տեսա… ու ճանաչեցի սիրուդ միջոցով…
Օրինակելիս…
Գիտեմ լսում ես…
Գիտեմ տեսնում ես…
Գիտեմ ցավում ես ու կարոտում ես…
Երազներիս մեջ դու ինձ գրկում ես… այնքա՜ ն իրական… այնքան արեւոտ…
Անգամ ձեռքերիդ ջերմ ալիքները հասնում են սրտիս…
Քեզանից հետո… ես դարձա ուժեղ… որ խոստումներս հատ հատ կատարեմ ու որ քեզ պատմեմ…
Լուռ աղոթում եմ քո հոգու համար…
Իմ ՄԱՅՐ թանկարժեք…


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев