Предыдущая публикация
Հեռու-հեռու թոհ ու ԲՈՀ-ից,
Այս աշխարհի բիրտ խաղերից,
Կեղծիքներից,քծնանքներից,
Սուտ"ճշմարիտ" բարբաջանքից,
Իմ ես-ի հետ չար ու բարի,
Խորախորհուրդ մտորում ենք։
Չենք հասկանում ,ես իմ հոգին,
Ով է շեղում խեղճ աշխարհին,
Մարդուն բարի,
Որ դարձել է,գործիք չարի,
Որ դավում է ինքը իրեն,
Որ չի ցավում ինքը իրեն,
Ու սպանում է ինքը իրեն։
Խելակորույս ուժեր հսկա,
Խելագարված ոսկու փայլից,
Ագահության սոդոմ գահից,
Չարին հեծած չար ուղեղով,
Փորոտիկի անտակ հորով,
Թևերի տակ զենքեր հագած,
Մահ են գուժում ,ուր ես Աստված։
30.11.2024թ.Մ.Մանուկյան։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев