Կանչում եմ արի
Կանչում եմ արի', սեր իմ դու բարի,
Չէ որ քեզ համար եղնիկ եմ սարի,
Սակայն դու չկաս ու չես էլ գալու,
Մի՞թե չես գալու, ինձ համբյուր տալու։
Գուցե,որ դու գաս `սարով ու ձորով,
Մեր գեղատեսիլ, չքնաղ դաշտերով
Գուցե, որ դու գաս վաղ առավոտին,
Հզոր թևերով գրկես ջերմագին։
Թևածիր', արի'երկնի մովերով,
Եվ դու նավարկիր օվկիանոսներով,
Այրիր 'մոխիրը սրտումս հանգած,
Եվ նոր հուր վառիր այնտեղ կանթեղված։
Ինչպե՛ս թռչեմ ', գամ ', երբ թևեր չունեմ,
Ինչպե՛ս բույն շինեմ `երբ շիվեր չունեմ,
Տուր'ինձ դու թևեր`արծվի զորությամբ,
Որ հասնեմ ես քեզ `իմ սիրով այրեմ։
Ինչպե՛ս կարող եմ `այրել մոխիրը
Եվ վառ սիրովս բոցեր արձակել,
Ինչպե՛ս հագեցնեմ `սիրուս կաթիլով
Ծովացած սերը քո նուրբ աչքերի։
Քո նուրբ աչքերով `դու ինձ մի այրի,
Չէ որ միակն ես իմ սիրող սրտի,
Եթե խենթանամ քո այդ հայացքից,
Գուցե ես դառնամ քո սիրո գերին։
Թող որ ես դառնամ `քո սիրո գերին,
Եվ թող ունենամ սեր քո անունով,
Այդ սերը պահեմ իմ սրտի խորքում,
Եվ այն հավերժեմ հոգուս ծալքերում։
07.10.2023թ,
Ռուզաննա Խոդիկյանից սիրով։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 6