ա՜խ, միայն թե կույր լիներ նա...
Ու թե ամենազոր Աստված խաչվեց մեղավորներիս տձև և սխալական հոգիների փրկության համար, ապա 1,5 միլիոնի խաչը պահանջատիրություն, պարտք է մեզ ավանդում: Ու թե մի առիթով փաստեցի, որ պարտքը դահիճ է, որը կտրում է մեր ինքնասիրության գլուխը, ապա բա՛վ է անինքնասերի քողի տակ ապրենք, մենք պահանջում ենք արդարություն, թե կա այն, ընդհանրապես, պատասխանե՛ք՝ ո՞վ իրավունք ունի 1,5 միլիոն օջախի ծուխը մարելու, 1,5 միլիոն ուրախության չբացված սեղանի պատճառ դառնալու, 1,5 միլիոնին հրաշք կյանքի ամեն ակնթարթն, իրապես, վայելելուց զրկելու, 1,5 միլիոն մանկան ճիչը խեղդելու...ո՞վ ․․․
Ժառանգն եմ ես 1,5 միլիոնի ու սարսափելի է անգամ գիտակցել, որ թվերն այս չարաբաստիկ, չոր այս փաստերը մեր ամենադաժան պատկերացումներում անգամ մոտ չեն իրականին:
Մենք միայն ցավ չէ, որ ժառանգել ենք, մենք ամեն գնով արդարության հասնելու ձգտում ենք ժառանգել, հասնելու ենք...: Գալու է արդարության ժամը, ու թե ձախլիկիս չստացված վրձնահարվածներում Մասիսն է, ապա՝ Սիսը ... պատահական չէ ոչինչ․ պատգամ է հստակ ․ «դարձի՛ր տեղդ, արդարությո՛ւն»:
«Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես թքնեմ քու ճակատիդ...» ․ Սիամանթո՛, երանի՜ գա այն օրը, որ ուրախ գոչեմ՝ պարզ է ճակատը արդարության...


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 1