Լրացավ իմ ութսունհինգ տարին
Չունեմ գանկատ իմ կյանքից,
Ցանկանում եմ լավն ու բարին
Մարդկանց մոտ ու սրտակից:
Խեղճ եմ ապրել մանկությունս
Պատերազմին Հայրենական,
Բայց ստացա ես ուսումս
Միջնակարգը գյուղական:
Ավարտելով միջնակարգը
Զորակոչվա ես բանակ,
Արժանացրեց իմ լավ վարքը
Բարիքների անքանակ:
Ծառայել եմ ժամկետից շատ
Երեք տարի, վեց ամիս,
Սրտումս լի սեր ու հավատ
Որն ինձ Աստված էր տալիս:
Վերադարձա ես բանակից
Կուսակցական գրքույկով,
Ունեցել եմ լավ վարքագիծ
Ես տուն եկա առողջ հոգով:
Դժվարություններից չեմ վախեցել
Տերն է տվել համբերանք,
Չարչարանքով ուղի բացել
Դեպի հեշտ ու բարվոք կյանք:
Աշխատել եմ Երևանում
Որպես բանվոր, բետոնագործ,
Ոնց էին ինձ գովաբանում
Դժբախտ բանվորիս, անփորձ:
Աշխատել եմ փող վաստակել
Որ սովորեմ նախպատրաստական,
Ցերեկներն եմ ես աշխատել
Երեկոները համալսարան:
Մեկ տարի անց ընդունվեցի
Ինստիտուտում մանկավարժական,
Եվ հինգ տարի սովորեցի
Ֆակում, քիմիա, կենսաբանական:
Քառաուն մեկ տարի աշխատել եմ
Մեր դպրոցում միջնակարգ,
Կյանքում ընդմիշտ նախատել եմ
Մարդկանց, անգութ, անառակ:
Աշխատել եմ միշտ ջերմորեն
Ջերմ սիրով, ազնվաբար,
Շարքայինից տնօրեն
Մինջև առել եմ դադար:
Յոթ տասնյակս երբ լրացավ
Մեջս զգացի փոփոխություն,
Ինձ հույր եկավ անբուժ մի ցավ
Եվ ինձ տանջեց քուն թե արթուն:
Այդ ասթման է, բրոխների
Որ չի թողնում ազատ շնչել,
Չէ, որ օդն է միայն ծրի
Անհնար է ցավից փախչել:
Զավակներս Ռուսաստան
Ես տիկնոջս հետ դեռ գյուղում,
Ռուսաստանում ապաստարան
Դեռ հեռվից էր ինձ երկյուղում:
Երկու հազար ութ թվից
Թողինք տուն, տեղ, ազգ, ապաստան,
Հեռանալով դուռ, դրկցից
Մենք մեկնեցինք Ռուսաստան:
Կրթսեր որդուս մոտ գնացինք
Սիբիրյան մի ցուրտ երկիր,
Իննը տարի մենք ապրեցինք
Փառավոր ու շատ ընտիր:
Նա Թյումենում գնեց նոր տուն
Նորից սիբիր, ցուրտ ու խոնավ,
Որն ասթմայով հիվանդ մարդուն
Կառաչացնի շատ խորը ցավ:
Ավագ որդիս մեզ ընդունեց
Որդիական ջերմ սիրով,
Ընտանիքը մեզ ողջունեց
Եվ տեղ տվեց ապահով:
Ապրում ենք մենք գոհ ու փարթամ
Ավագ որդուս հարգի տակ,
Ու նրանցից թարմ հոտ ու համ
Կստանանք մենք շարունակ:
Հիմա մարդիկ խուսափում են
Տհաճ դեպքերից անարժան,
Դրա համար միշտ ձգտում են
Ապրել սիրով, բայց բաժան:
Այն առաջ էր սերն ստիպել
Ապրել միասին, համատեղ,
Յոթը որդով սեղան նստել
Հաշտ, համերաշխ, թեկուզ նեղ:
Գոհ եմ ես իմ զավակներից
Փառք Աստծո տվածին,
Կան, կմնան մեզ սրտակից
Թեկուզ լինենք առանձին:
Դուք սիրելի իմ զավակներ
Սիրելի ու հարգարժան,
Տալիս ենք ձեզ օրհնանք ու սեր
Եթե ապրենք էլ բաժան:
Մախտում եմ բոլոր ընթերցողներին երջանիկ կյանք:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 15