Րաֆֆին խանութից հաց է խնդրում, իսկ խանութպանը, որ չէր ճանաչում նրան, ամոթանք է տալիս ու վռնդում է: Դա 1888 թվականին էր, գրողի մահից մեկ շաբաթ առաջ: Րաֆֆին, որ արդեն ծանր հիվանդ էր, վախճանվում է: Թիֆլիսը նման թաղում չէր տեսել: Մեծահարուստներն ամենաթանկարժեք պսակներն էին պատվիրել: Փողոցները լեփլեցուն էին նրա երկրպագուներով: Խանութպանը դուրս է գալիս՝ նայելու թափորին և ցնցվում է՝ տեսնելով, թե ով է դագաղում: Մի քանի օր անց նա գնում է Րաֆֆու կնոջ՝ Աննայի մոտ և ասում, թե ինքը Րաֆֆուն մի խոշոր գումար էր պարտք և հիմա եկել է փողը վերադարձնելու: Աննան գիտեր, որ ամուսինն այդքան գումար ունենալ չէր կարող, և հրաժարվում է վերցնել: Խանութպանը այլ ելք է մտածում: Նա սկսում է ամեն օր Աննային անվ