Անվեհեր մարտիկ, դյուցազն հաղթական,
Բաղձալի սրտով, հոգով հայրական
Տենչում եմ փարվել կրծքիդ առնական:
Քառասուն օր ու քառսուն գիշերներ
Մարտնչեցիր դու խիզախ, աներեր,
Հայրենի հողին անվերջ անձնվեր
Պարտքդ տվեցիր, ելար պատվաբեր:
Հայացքդ բոցոտ արև է վառման,
Ոգիդ աժդահա լեռը Արմաղան,
Սիրտդ անտակ ծով, փիրուզյա Սևան
Պարծանքի փարոս, քաջ Մխիթարյան:
Մեր հպարտության աղբյուր անխափան,
Լեռների երկնած արծիվ գովական,
Նվիրյալ որդի երկրի Նաիրյան
Նրա եզրերի անկոտրում պաշտպան:
Գիտեմ՝ այրվում է հոգիդ ամեն ժամ,
Արտասվում է սիրտդ, չունի հանգրվան,
Բյուր երիտասարդ ընկերներ ընկան
Սրտիդ կեսն հավետ իրենց հետ տարան:
Դու մի վհատիր զինվոր պատվարժան
Աներկբա հաղթել ես կռվում, այս դաժան,
Սխրանքներդ փայլուն՝ դարեր անվախճան
Կդաջվեն թերթերում հայոց պատմության:
Դու չես մեղավոր, որ կա դավաճան
Ցնկված մայրիկից անբարոյական,
Որ չունի կրոն ու սուրբ պատվիրան,
Կրծում է ներսից կուրծքն հայրենական:
Վերից նայում է երկնային Արքան
Նրանց արարքին գործած փաստական,
Ամեն ազգադավ իշխան դավաճան
Կստանա նրանից պատշաճ դատաստան:
Արտավան Սահակյան


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Комментарии 109
....... ....... .......
Հայ զինվորին դուք մի դատեք,
Մեղավոր չէ Աստված վկա,
Ցավն ու վիշտը մի կերպ տարեք,
Նրանց մեղքը այստեղ չկա։
Ստեփան Ղուլյան։
Хонарумс зоввац зинворнери ընտանիքներին
Парк у патив крвох тхергин
Аствац иренц паапан
գովերգելու համար իմ խորին շնորհակալությունը
Ձեզ հարգելի Արտավան ջան, սպասենք նոր
ստեղծագործությունների ձեր կողմից::::::