Կրկին արյան ծովերն են հոսում,
Կրկին թախիծ կա հայի աչքերում,
Թաց են կրկին աչքերն մայրերի,
Կրկին ազգովի բռնել ենք ուղին Եռաբլուրի,
Այս մի ապրիլն էլ սևով ներկեցին հայերի համար...
Այս ապրիլին էլ զոհեր ունեցանք անթիվ, անհամար,
Նրանք ընկան, բայց չմահացան,
Նրանք ընկան ու ... անմահացան....
Այդ տականքները դժվար հասկանան,
Որ հայի ոգին դժվար է կոտրել,
Որ մենք ազգովի կելնենք մարտի,
Եվ կպաշտպանենք մեր հողն հայրենի....
Այս մի ապրիլն էլ սևերով ներկվեց հայերիս համար,
Եվս մի ապրիլ այդ տականքներին մենք պարտք մնացինք...
Բայց թող իմանան տականքներն այդ ստոր, որ մենք չենք սիրում պարտքեր ունենալ,
Եվ այն կմարենք մենք տոկոսներով,
Մենք մեր պարտքերը կտանք ազգովի,
Եվ կազատենք մենք աշխարհն այդ մարդանման գիշատիչներից..


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев