Մի իմաստունի հարցրեցին. -Ինչու՞ են աղքատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները: -Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում: -Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում: -Իսկ հիմա հայելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում: -Ինքս ինձ… -Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ!!...♡