
Բաղադրիչներ
շոկոլադ սև - 250 գր
շաքարի փոշի - 430 գր
կարագ - 320 գր
ձու - 2 հատ
վանիլին - 1 պտղունց
աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակ
Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով և սառեցնում ենք: Քանի դեռ այն սառչում է, փափկած կարագը հարում ենք վանիլինի ու աղի հետ: Շարունակելով հարել՝ ավելացնում ենք ձուն և շաքարի փոշին:
Լավ հարելուց հետո ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կրկին հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
Կրեմը կարելի է մի փոքր սառեցնել կամ անմիջապես օգտագործել :
Շոկոլադե կրեմը համարվում է աշխարհի բոլոր քաղցրասերների սիրելի դեսերտը: Այն կարելի է վայելել որպես առանձին դեսերտ, օգտագործել որպես կրեմ տորթերի կամ կարկանդակների համար:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 12