Предыдущая публикация
🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮

🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮

11 фев 2020

Բոլորս էլ մեր հոգում ու մտքում ունենք ասելիքներ, որոնք չենք ասում երբևէ։ Նամակներ, որոնք գրում ենք մտքում, շատ հաճախ ճմրթում ու նետում մեր հիշողության մեջ։ Կիսատ նամակներ ու խոսքեր, որ միշտ ծնվում են մթության, մենակության մեջ երազելիս ։

Հաճախ ծնվում որպես պատիժ, հաճախ որպես սփոփանք...
Հոգու խորքից բխած խոսքեր, որ երբեք էլ տեղ չեն հասնի...
Մեկնաբանություններում գրեք՝ թեկուզ անանուն, կամ անհասցե, այն խոսքերը, որ դեռ չեն ասվել…

Բոլորս էլ մեր հոգում ու մտքում ունենք ասելիքներ, որոնք չենք ասում երբևէ։ Նամակներ, որոնք գրում ենք մտքում, շատ հաճախ ճմրթում ու նետում մեր հիշողության մեջ։ Կիսատ նամակներ ու խոսքեր, որ միշտ ծնվում են մթության, մենակության մեջ երազելիս ։ - 903781669229
Ուշացած նամակներ

Комментарии 9

ՀԱՂԹԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ
ՀԱՂԹԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ
Մենք ամենքս ցանկանում ենք օգնել միմյանց: Ցանկանում ենք ապրել և ուրախանալ մեզ նմանի երջանկությամբ, այլ ոչ թե վշտով: Չենք ցանկանում լքել և արհամարել միմյանց: Բայց ընչաքաղցությունը թունավորել է մեր հոգին, նետել տառապանքի մեջ: Մենք բոլորս զարկ ենք տվել ագահությանը և փակել մեզ զնդանում: Բայց մի կարևոր բան, որ մենք պետք է ունենանք, դա սերն է միմիյանց նկատմամբ: Մենք իրար ավելի կարիք ունենք, մեզ հարկավոր են բարություն, մեղմություն, սեր, առանց այդ հատկությունների կյանքը միայն բռնություն կդառնա: Աշխարհը փոխվում է օրեցոր և ինքնին պահանջում է մարդուց բարություն, կոչ անում համընդհանուր սեր: Եվ անգամ ճշմարտության ձայնը եթե հասնում է մեր ականջներին, միայն մեկ բան է ասում` սիրեք իրար, չէ որ սերն է մարդկային հարաբերությունների հիմքը: Եվ քանի դեռ մենք կմեռնենք, սերը երբեք չի մեռնի: Պետք չէ ենթարկվել վայելքների, որոնք դարձնում են անզգամներ, այլ պետք է ենթարկվել սիրուն: Մենք պետք է սիրով լցվենք իրար հանդեպ: Չէ որ սերը ամենաանբացատրելի զգացմունքն է, բայց ինչո՞ւ ենք մենք այդքան հաճախ փորձում այն բացատրել: Ս...ЕщёՄենք ամենքս ցանկանում ենք օգնել միմյանց: Ցանկանում ենք ապրել և ուրախանալ մեզ նմանի երջանկությամբ, այլ ոչ թե վշտով: Չենք ցանկանում լքել և արհամարել միմյանց: Բայց ընչաքաղցությունը թունավորել է մեր հոգին, նետել տառապանքի մեջ: Մենք բոլորս զարկ ենք տվել ագահությանը և փակել մեզ զնդանում: Բայց մի կարևոր բան, որ մենք պետք է ունենանք, դա սերն է միմիյանց նկատմամբ: Մենք իրար ավելի կարիք ունենք, մեզ հարկավոր են բարություն, մեղմություն, սեր, առանց այդ հատկությունների կյանքը միայն բռնություն կդառնա: Աշխարհը փոխվում է օրեցոր և ինքնին պահանջում է մարդուց բարություն, կոչ անում համընդհանուր սեր: Եվ անգամ ճշմարտության ձայնը եթե հասնում է մեր ականջներին, միայն մեկ բան է ասում` սիրեք իրար, չէ որ սերն է մարդկային հարաբերությունների հիմքը: Եվ քանի դեռ մենք կմեռնենք, սերը երբեք չի մեռնի: Պետք չէ ենթարկվել վայելքների, որոնք դարձնում են անզգամներ, այլ պետք է ենթարկվել սիրուն: Մենք պետք է սիրով լցվենք իրար հանդեպ: Չէ որ սերը ամենաանբացատրելի զգացմունքն է, բայց ինչո՞ւ ենք մենք այդքան հաճախ փորձում այն բացատրել: Սերն ամեն ինչն է, սակայն մեզ միևնույն է ինչ-որ բան պակասում է: Սերը մեզ ամենամեծ երջանկությունն է պարգևում, բայց շատ հաճախ այն մարդը, ում սիրում ենք, կարող է ամենամեծ ցավը պատճառել: Սերը մեզ ուժեղ է դարձնում, բայց այն մեր թուլությունն է դառնում: Ո՜վ մարդ լսիր սիրո ձայնը, նայիր երկնքին, նայիր, ամպերը ցրիվ են գալիս, նրանց միջոցով սերն է ճառագում, նա թռչում է, ճախրում է դեպի ծիածանը, լույսը, հույսը: Մենք խավարից դեպի լույսն ենք գնում, մենք գնում ենք մի աշխարհ, ավելի բարի մի աշխարհ, ուր մարդիկ հաղթահարել են իրենց ատելությունը, դաժանությունն ու ընչաքաղցություն: ZIK
11 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    ✵𝘼𝙣𝙞 ✵
    ✵𝘼𝙣𝙞 ✵
    du en miakn eir vorin ankexc nvirve u sirel ei xi senc arecir minchev hmi muta im mot, chgitem atem qez te sharunakem sirem kam mtacem qo masin
    11 фев 2020
    , отредактировано
  • Нет комментариев
    Новые комментарии
    ✵𝘼𝙣𝙞 ✵
    ✵𝘼𝙣𝙞 ✵
    👍 😔 😔
    11 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    Մանու )))
    Մանու )))
    Մի խաբիր նրան...
    Մի ասա միակ։ Մի ասա երբեք։ Մի ասա հավերժ...
    Ասա սիրում եմ, բայց չասես ցմահ։ Ասա սիրելի, բայց ոչ ամենա։ Ասա աննման, բայց ոչ անփոփոխ։ Ասա մի մասնիկ, բայց ոչ մի ամբողջ։ Մի խաբիր նրան։ Նրան թող «կիսատ» •••
    11 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮
    🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮
    Դահլիճի ծափահարությունները, հանդիսատեսի հիացմունքը կխլացնեն քեզ, ու կմոռանաս, որ երբևէ նա եղել է քո կյանքում, որ երբևէ մուսա է եղել քեզ համար: Բայց երբ դատարկվի ողջ դահլիճը, դու վարագույրի հետևից կնայես դատարկ աթոռներին ու ինքդ քեզ կծափահարես, ներսիդ ամբողջ ուժով բարձրաձայն կծիծաղես. կծիծաղես, որ ներսիդ լռությունը պայթի: Դու բեմում կլինես միայնակ. հնարավորինս կմերկանաս ինքդ քո առաջ: Բայց, միևնույնն է, այդ հազարավոր ծափերի մեջ կփնտրես այն մեկի ծափահարությունը, կսպասես այն մեկի խոսքին, ում համար գրվել են բանաստեղծություններդ:

    Հետո դահլիճը կամաց-կամաց կկորցնի լուսավորությունը, հանդիսատեսի նվիրած ծաղիկները կսկսեն թոշնել բեմի մի անկյունում, ու դու չես իմանա`ինչ անել դրանք:

    Այդ կիսամութ դահլիճում հետ ու առաջ կանես, կփորձես հաշվել աթոռների քանակը (կհպարտանաս, թե քանի հոգի էին եկել փառքդ գովերգելու), գրպանիցդ կհանես վերջին ծխախոտը, ձեռքերիդ մեջ շուռումուռ կտաս ու նորից չես վառի այն: Դու այդ խաղով կերկարացնես տուն գնալդ:

    Իսկ հետո, երբ կհոգնես այդ ամենից, կզբաղեցնես մի աթոռ ու կնայես դատարկ բ...Ещё
    Դահլիճի ծափահարությունները, հանդիսատեսի հիացմունքը կխլացնեն քեզ, ու կմոռանաս, որ երբևէ նա եղել է քո կյանքում, որ երբևէ մուսա է եղել քեզ համար: Բայց երբ դատարկվի ողջ դահլիճը, դու վարագույրի հետևից կնայես դատարկ աթոռներին ու ինքդ քեզ կծափահարես, ներսիդ ամբողջ ուժով բարձրաձայն կծիծաղես. կծիծաղես, որ ներսիդ լռությունը պայթի: Դու բեմում կլինես միայնակ. հնարավորինս կմերկանաս ինքդ քո առաջ: Բայց, միևնույնն է, այդ հազարավոր ծափերի մեջ կփնտրես այն մեկի ծափահարությունը, կսպասես այն մեկի խոսքին, ում համար գրվել են բանաստեղծություններդ:

    Հետո դահլիճը կամաց-կամաց կկորցնի լուսավորությունը, հանդիսատեսի նվիրած ծաղիկները կսկսեն թոշնել բեմի մի անկյունում, ու դու չես իմանա`ինչ անել դրանք:

    Այդ կիսամութ դահլիճում հետ ու առաջ կանես, կփորձես հաշվել աթոռների քանակը (կհպարտանաս, թե քանի հոգի էին եկել փառքդ գովերգելու), գրպանիցդ կհանես վերջին ծխախոտը, ձեռքերիդ մեջ շուռումուռ կտաս ու նորից չես վառի այն: Դու այդ խաղով կերկարացնես տուն գնալդ:

    Իսկ հետո, երբ կհոգնես այդ ամենից, կզբաղեցնես մի աթոռ ու կնայես դատարկ բեմին: Կնայես, կորոնես քեզ, բայց չես գտնի, որովհետև իրականությունդ բեմում չէր, իրականությունդ այդ դատարկ աթոռներն ու կիսամութն են, դու իրական ես ու համարձակ սպիտակ թղթերիդ առաջ:

    Այդ լռության մեջ կսթափվես դռան ճռռոցից, երբ դռնապանը կգա ստուգելու դահլիճը, կդասավորի աթոռները՝ քեզ չնկատելով:  Դու, կիսահեգնական ժպիտը դեմքիդ, աննկատ դուրս կգաս՝ ծաղիկներդ թողնելով դռնապանի կնոջը… Եվ երկար կքայլես գիշերային կիսադատարկ փողոցներով ինչ-որ բան կորցրածի նման: Եվ երբ չես գտնի (սովորաբար կորսվածներն այդպես էլ չեն գտնվում. չեն գտնվում, որ միշտ որոնվեն), ձեռքդ թափ կտաս օդում, կսրբես մի համարձակ արցունք ու կգնաս տուն:

    Կգնաս, որ նրան կերտես տողերիդ մեջ...


    Նրան, ով նամակներ չի կարդում
    Հեղինակ: Օֆելի Դալլաքյան
    15 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    Жасмин Галстян
    Жасмин Галстян
    Класс!
    17 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    ♥•·♥ •· ♥ ♥•·♥ •· ♥
    Թող որ գոռամ,ու չլռեմ... Թող ես ապրեմ...ես աղոթեմ, Ես հավատամ,ու ես ձգտեմ... Հասնեմ ես քեզ` իմ երազանք, Քեզ պինդ գրկեմ ու չխոսեմ, Լուռ քեզ նայեմ ու չարտասվեմ.. Թող քեզ պատմեմ ամեն մի ցավ Ամեն մի պահ ու ակնթարթ... Ու դու նայես դեմքիս անթարթ, Ինձ թևեր տաս...
    26 фев 2020
  • Нет комментариев
    Новые комментарии
    Մարիամ Արսենյան
    Մարիամ Արսենյան
    Երազում էի որ դու իմ կինը լինես։ Որ իրար հետ ապրեինք ես կյանքը ու մենակ մտածում էի քեզ ունենալու մասին։ Մեր կյանքի մասին շատ մեծ երազանքներ ու նպատակներ էի կազմում։ Բայց իմ համար ահավորա, որ իրականում ես եմ հենց ենքան կործանված ու իզորու, որ չկարողացա քեզ պահեմ ու ապահովեմ։ Երազում էի ու մտածում որ ինչ էլ եղնի իրար հետ կմնանք ու կհաղթենք ամեն ինչ։ Մտածում էինք ու տրամադրում մեզ որ ամեն ինչի պատրաստ լինենք ընդունելու ու պայքարելու։ Հիմա իրոք հասկանում եմ քու տանջանքներն ու ապրումները։ Մենակ երկուսս էլ մտածեցինք մեր "ունենալու" մասին, բայց հենց ԻՐԱՐ իրականում չունեցանք ու չհասկացանք։ Մենք ընկերություն չարեցինք սկզբից էլ։ Չծանոթացանք սկզբից էլ։ Բայց երկուսս էլ տրամադրվել էինք ընտանիքի մասին ու փորցեցինք կազմել։ Հիմա իրար հետ ենք, սիրում ենք իրար, բայց չկանք իրար մեջ, որովհետև մենք կյանքում իրար հետ չենք։ Իրոք շատ կուզեի քո կողքին լինեի չուշանայինք ու չկորի աեն ինչ։ Սիրում եմ քեզ Մարս։ Կներես ինձ։
    24 мар 2022
  • Нет комментариев
    Новые комментарии
    Новые комментарии
    Для того чтобы оставить комментарий, войдите или зарегистрируйтесь
    Следующая публикация
    Свернуть поиск
    Сервисы VK
    MailПочтаОблакоКалендарьЗаметкиVK ЗвонкиVK ПочтаТВ программаПогодаГороскопыСпортОтветыVK РекламаЛедиВКонтакте Ещё
    Войти
    🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮

    🖤⃝⃝🖤⃝⃝✮IM HOGU MTQER🖤⃝⃝🖤⃝⃝✮

    ЛентаТемы 14 879Фото 29 489Видео 241Участники 11 319
    • Подарки
    Левая колонка
    Всё 14 879
    Обсуждаемые

    Присоединяйтесь — мы покажем вам много интересного

    Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.

    Зарегистрироваться