«Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները»։
Ա Հովհաննես 3:10
Աստծո Խոսքը երբեմն մեր մարդկային բանականությանը չափազանց խիստ է թվում: Հաճախ մենք մեզ ավելի բարի ենք կարծում, քան Աստված: Սա երևում է այն ժամանակ, երբ Աստվածաշնչից խոսքեր ենք կարդում և մեր առաջին արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին՝ բայց ինչո՞ւ այսքա՜ն խիստ...
Ահա, նման մի հատված էլ վերը բերված խոսքն է, որը մեզ է փոխանցում Տերը Հովհաննես Առաքյալի շուրթերով: Նա հստակ ասում է, որ եկեղեցում... այո՛, եկեղեցում կան Աստծո Որդիներ և սատանայի որդիներ: Աստծո Խոսքը մեզ՝ հավատացյալներիս, սովորեցնում է նաև այս երկու խումբ մարդկանց տարբերելու կերպը:
Նայե՛ք մեղքի հանդեպ նրանց վերաբերմունքին և կտարբերեք նրանց: Աստծո Որդիները պայքարում են մեղքի դեմ: Սատանայի որդիները արդարացումներ ու համապատասխան վարդապետություններ ունեն իրենց գործած մեղքերի համար:
Նրանք հստակ կարողանում են հիմնավորել, որ փրկված են, եթե անգամ չհրաժարվեն մեղքի կյանք ապրելուց: Աստծո Որդիները ձգտում են սրբության, ինչպես իրենց Տերն է Սուրբ: սատանայի որդիները սրբությունը համարում են օրենքի գործ և կարծում են, թե Աստծո շնորհքը ծածկում է նրանց պղծությունները:
Աստծո Որդիները ամեն ջանք անում են, որպեսզի արդարության կյանք ապրեն՝ անգամ սեփական անունը, բարեկեցությունը և կյանքը վտանգելու գնով: Սատանայի որդիները պատրաստ են իրենց շահի, մարմնական ցանկությունների և մարդկանց աչքին բարձրանալու համար դիմել անարդարություններ ու նենգությունների:
Աստծո Որդիները սիրում են դիմացինին, սրտացավ ու հոգատար են իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ: Սատանայի որդիները օգտագործում են մարդկանց սեփական կարիքներն ու ցանկությունները բավարարելու համար։
Սրանով են տարբերվում Աստծո դաշտի մեջ կողք կողքի աճող ցորենն ու որոմը: Սրանով են տարբերվում Աստծո Որդիները և սատանայի որդիները: Աստծո Խոսքը երբեմն մեր մարդկային բանականությանը չափազանց խիստ է թվում: Սակայն այն կենսատու, բժշկարար և ապաշխարության տանող ճշմարտություններ է փոխանցում մեզ՝ հավատացյալներիս:
Տեր Հիսուսի անունով Աստծո Որդիներ լինելու օրհնություններ և սխալ ընթացքից ապաշխարություն եմ խնդրում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղե’ք օրհնված:
Արման Մանուկյան

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 2