Բարև սիրելիս
-Հայկ դու ես?
Չհասկացա կա էլի ինչ-որ մեկը ում համար դու սիրելի ես?
-չէ ինչ ես խոսում
Դե եսիմ զարմանքով հարցրեցիր։
-որոշել ես ինձ նեղացնել?
Իհարկե ոչ,
Բայց պատճառ կա?
- մի ձևի ես խոսում,
Դուրս չի գալիս,
Կներես մի քիչ բարկացած եմ
-այդ պատճառով ես զանգել,
Որ իմ տրամադրությունն էլ գցես?
Իհարկե ոչ, երեք օր է զանգում էի հեռախոսը չէիր վերցնում, ինքդ էլ չէիր զանգում,
Մտածեցի բան է պատահել
Երկու տոմս էի գնել,
Որ միասին գնայինք համերգ դիտելու,
Քո սիրած երգիչներն էին երգելու։
-բան չկա, մյուս անգամ կգնանք։
Մյուս անգամ?
Բայց լինելու է արդյոք այդ մյուս անգամը?
-միգուցե և լինի,
ես երեք օր է անկողնով պառկած էի,
Ջերմությունից այրվում էի
Ոչնչի հավես չունեի։
Գիտեմ
-ինչ գիտես? Որտեղից?
Երեկ ձեր բակում էի,
Երբ քեզ էր փրկում ջերմությունից
մի հարուստի տղա,
սպիտակ մերսեդեսով,
Մեծ ծաղկեփունջը ձեռքիդ
Երբ միմյանց հրաժեշտ տալուց գրկնախառնված համբուրվում էիք,
ասես սատանան էր ինձ ուղեկցել դեպի ձեր բակը,
Որպեսզի սեփական աչքերով տեսնեի քո իրական դեմքը։
-հիմա կբացատրեմ,
Հույսով եմ ինձ կհասկանաս։
Չէ չէ կարիք չկա,
Ես արդեն ավելի քան հասկացել եմ,
Ուղղակի հիմա ուզում եմ
Քեզ ցանկանալ,
Շուտ լավանաս այդ հիվանդությունից,
Քանի որ, ինչ որ
դեղորյաք ես օգտագործում
Ջերմության դեմ
Ճիշտ է թանկագին է,
Բայց շատ անորակ է
Մի երկու ամիս առաջ մեկ ուրիշ աղջիկ էլ էր նույն դեղով բուժվում ջերմությունից,
Ասում եմ հիմա հոգեկանների պալատում է պառկած,
Քեզ հաջողություն եմ մաղթում լավ մնա։
Երկու ամիս անց
Ալո ալո Հայք
Բաժանորդը անհասանելի է։


Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев